Thursday, 04 06 2026
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ

Գրիգոր Առաքելյանը ԱԽ բոլոր անդամների համակրանքը չէ, որ վայելում էր. Գ. Ղազինյանը՝ «վունդերկինդ» դատավորի թեկնածուի մասին

Վարչական դատարանի դատավորի միակ թափուր տեղի համար դեկտեմբեր ամսին ԱԽ-ում կազմակերպված քննության և այդ տեղի տակավին երիտասարդ հավակնորդի մասին երեկվա մեր հրապարակումը մեծ աղմուկ է առաջացրել:

Մենք գրել էինք, որ Վարչական դատարանի միակ թափուր տեղի հավակնորդը՝ Գրիգոր Առաքելյանը, նվազագույնը հրաշամանուկ է, որ հասցրել է 24 տարեկանում սովորել մի քանի տարբեր մասնագիտություններ, աշխատել մի քանի տարբեր տեղերում, թեկնածուական պաշտպանել և հասցնել մասնակցել ԱԽ-ի քննություններին, անցնել և մի քանի ամսից էլ նշանակվել դատավոր:

Նշենք, որ Գրիգոր Առաքելյանը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտոր, ՀՀԿ-ի Իջևանի կառույցի ղեկավար Սամվել Առաքելյանի որդին է:

Մեր հրապարակումից հետո հատկապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կրտսեր Առաքելյանի մտերիմները, բարեկամներն ու ընկերները, ինչպես նաև նրա հետ քննությանը մասնակցած և չանցած թեկնածուներից մեկը ջանք ու եռանդ չէին խնայում՝ գովերգելու Առաքելյանի մարդկային ու մասնագիտական որակները: Իսկ քննությանը առավել բարձր միավորներ հավաքած, բայց հարցազրույցի փուլը չանցած թեկնածուներից մեկը՝ Դանիել Դանիելյանը, գրել էր որ Առաքելյանի ելույթը մեծ տպավորություն է թողել իր վրա: Բայց, ցավոք, այդ ելույթը միայն Դանիելյանի վրա է մեծ տպավորություն գործել, քանի որ ԱԽ անդամներից շատերը համարել են, որ նա թեկնածուներից ամենաարժանավորը չէ:

Առաքելյանի ընտրության շուրջ նույնիսկ վիճաբանություն է սկսվել ԱԽ անդամների միջև: ԱԽ անդամներից հիմնականում դատական համակարգի ներկայացուցիչներն են կողմ եղել Առաքելյանի թեկնածությանը: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ընդդիմացողներից մեկն էլ եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ԱԽ անդամ Գագիկ Ղազինյանը, քանի որ Առաքելյանն իր ուսանողն է եղել, և նա ծանոթ է նրա մասնագիտական որակներին:

Ղազինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց, որ իսկապես ԱԽ-ում Առաքելյանի ընտրության հետ կապված տարբեր կարծիքներ են հնչել, բայց վերջնարդյունքնում միևնույն է՝ նա է անցել: «Իսկապես, այնտեղ եղել են տարբեր կարծիքներ, և դա առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ 6 թեկնածու կար, և ճնշող մեծամասնությունն արժանի էր, եթե ոչ՝ բոլորը: Իրոք տարակարծություններ եղան, և այնպես չէր, որ միանշանակ այդ անձնավորությունը, ով որ անցավ, բոլորի համակրանքը վայելում էր»,- ասաց Ղազինյանը:

Նա հավելեց, որ ինքը ևս կարծում է, որ 24-25 տարեկանում մարդը չի կարող դատավոր աշխատել: «Ոչ, մարդն այդ տարիքում չի կարող դատավոր աշխատել. դա ես կարող եմ միանշանակ ասել: Իմ կարծիքն այն է, որ դատավորը գիտելիքի հետ միասին պետք է ունենա կյանքի փորձ և մասնագիտական փորձառություն: Այս երեք բաղադրիչը պարտադիր պայման են դատավորի պաշտոնին հավակնող ցանկացած թեկնածուի համար: Եվ եթե այդպես նայում ենք, ապա այդ 6 թեկնածուների մեջ իմ նշած երկրորդ-երրորդ հատկանիշներով ավելի արժանավոր թեկնածուներ կային»,- նկատեց ԱԽ անդամը՝ ավելացնելով. «Մեր օրենսդրական կարգավորումը, համաձայն որի՝ 22-60 տարեկանը իրավունք ունի դիմելու, հավակնելու և դառնալու դատավոր, ներքևի շեմը շատ ցածր է: Եթե ես լինեի որոշողը, ապա կարծում եմ, որ 28-30 տարեկանից ցածրը չպետք է իրավունք ունենա հավակնելու դատավորի պաշտոնին: Նույնիսկ գործադիր իշխանության պարագայում ամենաբարձր պաշտոններում կարելի է հանդուրժել երիտասարդի, բայց դատավորի կարգավիճակում մարդը պետք է ունենա կյանքի փորձ, վստահություն և հավատ ներշնչի: Եվ դա կախված է անձից, նրա տարիքից, տեսքից և փորձից:

Այնպես որ՝ տարիքն առաջնային նշանակություն ունի, և շեմ անպայման պետք է սահմանվի: Օրենսդրական առումով պետք է սահմանափակում դրվի: Կարծում եմ, որ առաջիկա սահմանադրական բարեփոխումների ժամանակ թերևս շեմը բարձրացվի»,- հավելեց Ղազինյանը:

Վերջինից հետաքրքրվեցինք՝ եթե հակասական կարծիքներ են եղել Առաքելյանի թեկնածության ընտրության շուրջ, ապա ինչպես է հենց նա անցել: «Գիտեք այնտեղ կարգն այսպես է՝ լինում է քննարկում և բաց քվեարկություն: Քվեարկության արդյունքներով առավել ձայն ստացած թեկնածուն համարվում է ցուցակ ընդգրկված թեկնածու: Դե, հիմա նա կարողացավ մյուսներից ավելի ձայն հավաքել»:

Ղազինյանը չասաց, թե ինքն ինչպես է քվեարկել, միայն ավելացրեց, որ Առաքելյանը իր ուսանողն է եղել, գերազանց ուսանող չի եղել, բայց վատ էլ չի եղել:

Ղազինյանից հետաքրքրվեցինք նաև, թե Առաքելյանի՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտորի որդի լինելու հանգամանքը կարո՞ղ էր դերակատարություն ունենալ ԱԽ անդամների քվեարկության ժամանակ: Ի պատասխան՝ Ղազինյանը նախ ծիծաղեց, ապա հարցրեց, թե ինչպես ենք մենք ուզում, որ ինքը պատասխանի այդ հարցին, ու ավելացրեց. «Համենայնդեպս, ես կարծում, որ ծնողի կարգավիճակն այն կարգավիճակը չէ, որը կարող է ազդել դատավորների կամ գիտնականների վրա: Այդ անձի ամենամոտ առնչությունը ինձ հետ է՝ հաշվի առնելով, որ նույն բուհում ենք աշխատում, բայց դա բացարձակապես կապ չունի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում