ԼՂ պաշտպանության բանակի՝ թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ մի քանի օր առաջ Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասի 4 զինծառայողներ գերի են վերցվել ադրբեջանական հետախույզների կողմից. «Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել գիշերվա ժամերին, երբ մարտական հերթապահություն իրականացնելիս զինվորները պոստում քնած են եղել: Սակայն ԼՂ պաշտպանության բանակի մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքեց այդ լուրը»,- հայտնում է «Հրապարակ»-ը:










































