Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Աշոտ Հակոբյանը հանդիպել է կառավարության դիմաց բողոքի ցույց կազմակերպած «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրենի հետ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է ՀՀ կառավարության դիմաց սեպտեմբերի 25-ին բողոքի ցույց կազմակերպած Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունիվ, հանդիպմանը քննարկվել է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության դիմումը: Ընկերությունը պահանջում է Երևան-Արմավիր ավտոբուսային երթուղին համալրել 20 տեղանոց տրանսպորտային միջոցներով (ներկայում շահագործվում է 4 ավտոբուսով), իսկ միկրոավտոբուսային երթուղին պակասեցնել 10-ով (ներկայում շահագործվում է 22 տրանսպորտային միջոցով):

Նշենք, որ այս կերպ փորձ է արվում ձախողելու ՀՀ-ում, մասնավորապես, Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում միասնական երթուղային ցանցի ներդրումը՝ հաշվի առնելով, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության կողմից սպասարկող Երևան-Արմավիր ավտոբուսային երթուղու սպասարկման ժամկետ է սահմանված 2022 թվականը: Հետևաբար, մինչև 2022 թվականը հնարավոր չէ կազմակերպել միասնական երթուղային ցանցի մրցույթ, բացի այդ, ներկայացված առաջարկությունը հանգեցնում է մրցութային պայմանի կոպիտ խախտման:

Ինչ վերաբերում է նոր տրանսպորտային միջոցներ ներգրավելուն, ապա նախարարությունը ողջունում է նոր տրանսպորտային միջոցների ներգրավումը կանոնավոր փոխադրումներում և ընկերության տնօրինությանը առաջարկել է փոխարինումն իրականացնել միկրոավտոբուսային երթուղում, քանի որ ներկայացված տրանսպորտային միջոցները իրենց տեղատարողությամբ առանձնապես չեն տարբերվում միկրոավտոբուսներից և ունեն 20 նստատեղ:

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունը մի կողմից նշում է, որ երթուղին աշխատում է թերծանրաբեռնվածությամբ, իսկ մյուս կողմից ցանկություն է հայտնում 20 ավտոբուսով ավելացնել ավտոբուսային երթուղին՝ 10-ով պակասեցնելով միկրոավտոբուսայինը: Ուղևորահոսքի վերաբերյալ հստակ դիրքորոշում ստանալու համար անհրաժեշտ է, որ նախարարությունը կարողանա ավարտին հասցնել իրականացվող ուսումնասիրությունները: Դրանից հետո միայն հնարավոր է տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ ունենալ դիրքորոշում, որից հետո էլ միայն հավելյալ տրանսպորտային միջոցների շահագործումը կարող է թույլատրվել մրցույթների կազմակերպման և անցկացման շրջանում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությանը հորդորում է չձախողել երթուղու բնականոն աշխատանքը, վերացնել երթուղում առկա խախտումները՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կզրկվի երթուղու սպասարկման իրավունքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում