Միացյալ Թագավորության գործող զինվորականը ձերբակալվել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում 5 կգ կոկաինի մաքսանենգության կասկածանքով, հայտնում է BBC-ն:
26-ամյա զինվորը, որը ռազմական ծառայություն է անցնում Կոլչեստեր քաղաքում, ձերբակալվել է «Հիթրոուի» 1 տերմինալում այն բանից հետո, երբ ժամանել է Բրազիլիայից:
Սպասվում է, որ զինծառայողը, որի անունը չի հրապարակվում, դատարանի առաջ կկանգնի այս ամիս:









































