Գերմանացի ավտոմոբիլիստները BMW-ն ճանաչել են Գերմանիայի լավագույն ավտոմոբիլային ապրանքանիշ: Այս մասին են վկայում Համագերմանական ավտոմոբիլային ակումբի կողմից անցկացված հարցման արդյունքները՝ փոխանցում է Spiegel-ը:
Ավտոակումբի մամլո քարտուղարի խոսքով՝ այնպիսի մոդելների ֆոնին, ինչպիսիք են i3-ն ու i8-ը, Audi-ի դիրքերը թուլանում են: BMW-ն ժողովրդականություն է նվաճում՝ շնորհիվ բարձր տեխնոլոգիաների գերազանցության: Նշենք, որ անցած տարի գլխավոր մրցանակը տրվել է այդ ավտոմոբիլային ապրանքանիշին:
Վարկանիշի երկրորդ տեղում են Audi-ն ու Mercedes-ը: Վաճառած ավտոմեքենաների թվով առաջատարը մնում է Volkswagen-ը:
Ակումբի ուշադրությունից չի վրիպել նաև հայտնի ավտոարշավորդ Միխայիլ Շումախերը, ով մրցանակի կարժանանա ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում ունեցած ներդրման և ակտիվ սոցիալական դիրքի համար: Ավտոմոբիլային ապրանքանիշներին «Դեղին հրեշտակ» մրցանակի շնորհումը տեղի կունենա հունվարի 16-ին:









































