Twitter-ի համահիմնադիր և ստեղծագործական հարցերով տնօրեն Բիզ Սթոունը գործարկել է հարցերի ու պատասխանների ստացման Jelly հավելվածը:
Հարց ու պատասխանների առկա «դասական» ծառայությունների խնդիրն այն է, որ խելացի մարդիկ հազվադեպ են ժամանակ գտնում ուրիշների հարցերին հենց այնպես պատասխանելու համար: Բացի այդ, տրված հարցերը տեսնում են պատահական մարդիկ, ովքեր կարող են տալ սխալ կամ նույնիսկ վիրավորական պատասխաններ:
Jelly-ն աշխատում է բացառապես Twitter-ի և Facebook-ի Ձեր կոնտակտների հետ: Հարցերը տրվում են ընկերներին և ընկերների ընկերներին: Այն պետք է ապահովի պատասխանների առավելագույն համապատասխանություն, քանի որ ստացվում է շփման մոտ շրջանակից: Մշակողները Jelly-ն անվանում են համացանցում որոնման նոր մոդել:
Jelly-ն նախատեսված է փորձի և խորհուրդների փոխանակման համար: Ռեսուրսը միայն բջջային տարբերակ ունի: Ծրագիրը հնարավոր է անվճար ներբեռնել iOS և Android օպերացիոն համակարգերով սմարթֆոնների համար:











































