Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Արտահերթ ընտրությունն ազգային անվտանգության անհրաժեշտություն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

-Ընտրություններին հաստատ մասնակցել եք, բացի նրանից, որ ՀԱԿ-ը աջակցում էր «Իմ քայլը» դաշինքին:

-Այո՛:

-Ի՞նչ տպավորություն թողեց տեղամասը այս անգամ:

-Շատ հանգիստ: Բաց, ազատ ընտրություններ էին: Մարդիկ որևէ կերպ կաշկանդված չէին, հանձնաժողովի անդամները չունեին ներքին լարվածություն՝ որևէ ապօրինություն թույլ տալու:

-Ի դեպ՝ նույն հանձնաժողովներն էին, որոնք նաև նախորդ ընտրություններն են սպասարկել:

-Նրանց մի մասը ստիպված էին այդ ապօրինություններին գնում:

-Հավանաբար հանձնաժողովի կազմը փոխելու կարիք էլ չկա:

-Իհարկե, ընտրությունը կեղծում կամ չի կեղծում իշխանությունը: Նույն ոստիկանը, որն առաջ կարող էր ընտրական գործընթացին ապօրինի միջամտել, հիմա կարգ էր պաշտպանում, նույնը հանձնաժողովականը: Այստեղ իշխանության մոտեցման և կամքի խնդիրն է: Փառք Աստծո, այսօր արդեն մի իրավիճակ է, որտեղ ազատ ընտրությունները հնարավոր են, և երեկ դարձան իրականություն: Սա շատ լուրջ նախադրյալ է, որպեսզի քոչարյանասերժական տարիների մղձավանջային ընտրությունների ավանդույթը այլևս մնա անցյալում:

Ձեր նկատած ազատությանը, պարզությանն այսօր վերագրում են պասիվ մասնակցություն, տեղի՞ն է դա:

-Ես մասնակցության թվերին ծանոթացել եմ, այդ տեսակետին համաձայն չեմ. ըստ էության մասնակցությունն այնքան է եղել, ինչքան նախորդ ընտրություններին, մի փոքր էլ ավելի: Եթե հաշվի առնենք կրկնաքվեարկություններն ու զանազան կեղծարարությունները, կարծում եմ՝ հիմա, երբ մարդիկ կատարելապես ազատ են եղել իրենց կամքն արտահայտելու մեջ, կարծում եմ՝ սա շատ լավ արդյունք է և իրական պատկեր է:

Այսպիսով՝ վերջին 20-ամյակում առաջին ընտրություններն են, որոնք ազատ, արդար և թափանցիկ են…

-Որտեղ արձանագրվում է ժողովրդի կամքը:

-Դա իշխանությա՞ն կամքի շնորհիվ էր, թե՞ այլ գործոններ դեր խաղացին:

-Առանցքայինը իշխանության կամքն է՝ կեղծել կամ չկեղծել ընտրությունները: Իհարկե, կարող են լինել արջի ծառայություն մատուցելու փորձեր, ինչին մենք, բարեբախտաբար, ականատես չեղանք այս ընտրություններում: Ակնհայտ էր, որ իշխանությունը խնդիր էր դրել ազատ ընտրություններ անցկացնել և կարողացավ դա անել: Քարոզարշավը թեժ էր, կարող էր ավելի թեժ լինել, դա նորմալ է, քաղաքացու քվեն ստանալու համար հետայսու քաղաքական ուժերը պիտի իմանան, որ ընթանալու է դաժան պայքար:

-Այս օրերին վերլուծաբանները շատ են համեմատում այս ընտրությունները 1991թ ընտրությունների հետ: Ո՞րն է ամենաշատը համեմատելին այստեղ:

-Եթե 1991-ին մենք թոթափեցինք սովետական լուծը, և այդ էյֆորիան էր համատարած տիրում Հայաստանում, այսօր տիրում է քոչարյանասերժական ավազակախմբից ազատվելու էյֆորիան, և դա շատ բնական է ու նորմալ: Այն մղձավանջը, որ մեր հասարակությունն ապրել է այս 20 տարիներին, այնքան էր կուտակված, որ նրանից ազատվելը պատճառ է դարձել այս էյֆորիային, որը և կանխորոշել էր այս ընտրությունների արդյունքը:

-1991-ի ընտրությունների արդյունքում ահռելի վստահության նշաձողն ինչո՞ւ չհաջողվեց պահպանել:

-Ես կարծում եմ՝ ցանկացած իշխանություն տարիների ընթացքում այդ վստահությունը մաշեցնում է, սա աշխարհում ընդունված բան է, այլապես իշխանությունները չեն փոխվի, որովհետև իշխանությունները գալիս են ըստ վստահության պաշարի, համեմատական համարձակությամբ իրականացնում են ռեֆորմներ, լուծում են խնդիրներ, որոնք հասարակության աչքում ոչ պոպուլյար են, և կամաց-կամաց մաշեցնում են, բայց երբ որ գնում են իշխանությունից, թողնում են ժառանգություն: 1991-ին ստացված հսկայական լեգիտիմությունը բավարար եղավ, որպեսզի Հայաստանում լուծվեն այնպիսի կարևորագույն պատմական խնդիրներ, ինչպիսիք են՝ Ղարաբաղի ազատագրումը, պատերազմում հաղթելը, պետականության կայացումը, պետական ինստիտուտների ձևավորումը, տնտեսական լավագույն ռեֆորմների իրագործումը, որոնք դարձան պետության հենասյուները, այդ ժառանգությունը, ի վերջո, մնաց մեզ, որը մենք հիմա վայելում ենք արդեն այլ էյֆորիայի մեջ:

-Վստահության բնականոն կորստի ռիսկի գոտում են նաև ա՞յս իշխանությունները:

-Բոլոր իշխանությունները… Ցանկացած իշխանություն, նախ և առաջ, ոչ պոպուլյար որոշումներ կայացնելու պարտավորություն ունի, հասարակությունը բազմաշերտ է, շահերը տարբեր են, պետական, ազգային խնդիրները, միանշանակ, ընկալում չունեն, և ինչպիսի որոշում էլ կայացնես, առաջանում են դժգոհ խմբեր: Եթե հաջողակ իշխանություն լինի, վստահության պաշարի մաշումն ավելի երկար կլինի. տա Աստված, որ այս իշխանության պարագայում մենք երկար տեսնենք վստահությունը:

-Ի՞նչ պետք է անի, որ այդ վստահությունը չկորցնի:

-Գործ, պիտի լուծվեն երկրի առջև ծառացած խնդիրերը:

-Վարչապետը չի սպասում՝ Հայաստանում ասի, Նյու Յորքից է ասում, որ մեզ հրատապ արտահերթ ընտրություններ են անհրաժեշտ:

-Խորհրդարանական արտահերթ ընտրությունների հրատապ անցկացումը քաղաքական, ազգային անվտանգության, տնտեսական զարգացման ժողովրդավարական անհրաժեշտություն է: Այսօր երկրում արհեստական երկիշխանություն է․ գործադիր իշխանությունն արտահայտում է հասարակական տրամադրությունները, իսկ խորհրդարանը արտահայտում է հասարակական տրամադրությունները՝ բռնաբարած տեսքով՝ նախորդ ընտրությունների կեղծված արդյունքներով: Երկիշխանությունը լավ բանի չի բերում, այսպես չի կարող շարունակվել երկար: Օր առաջ պետք է արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնել, որպեսզի խորհրդարանն արտահայտի տվյալ պահի հասարակական-քաղաքական տրամադրությունները:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում