Տորոնտոյի սկանդալային քաղաքապետ Ռոբ Ֆորդը քննադատել է Կանադայի կառավարությանը մարիխուանայի օրինականացման վերաբերյալ պահպանողական դիրքորոշման համար՝ ենթադրելով, որ թեթև թմրամիջոցի սիրահարները չպետք է հույսեր կապեն, մինչև խորհրդարանում նոր ընտրությունների անցկացումը, այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ նրանք՝ պահպանողականները, չօրինականացնեն մարիխուանան ու դրանով իսկ դրանից շահույթ ստանան»,- ասել է Ֆորդը լրագրողներին:
Անցած տարի նա ֆուրոր էր առաջացրել՝ հայտարարելով, որ կրեկ է ծխել ալկոհոլ օգտագործած վիճակում:







































