BBC-ի հայտնի «Շերլոք» հեռուստասերիալը կերկարաձգվի: Հեռուստադիտողներին կներկայացվի չորրորդ եթերաշրջան՝ գրում է The Guardian-ը՝ հղում անելով նախագծի սցենարիստ և պրոդյուսեր Սթիվեն Մոֆատին: Նրա խոսքով՝ արդեն մտածել են մի քանի սերիաներ՝ սյուժետային հետաքրքիր շրջադարձերով:
Մոֆատը նաև հայտարարել է, որ չի ծրագրում «Շերլոքի» լիամետրաժ թողարկում:
Նա պատասխանել է հեռուստադիտողների հարցերին, որոնց նոր սերիաները թվացել են չափազանց թեթև կամ չափազանց հեգնական՝ թույլ դետեկտիվ բովանդակությամբ: Մոֆատն ընդգծել է, որ «Շերլոքը» ոչ թե դետեկտիվ պատմություն է, այլ պատմություն դետեկտիվի մասին:
«Մենք չենք պատրաստվում աշխարհը պայթեցնել»,-հստակեցրել է սցենարիստն ու պրոդյուսերը: Radio Times-ի տվյալներով՝ սերիալի ստեղծողները 5-րդ սեզոնի պլաններ ունեն:








































