Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ մասնակցել է հրապարակային մջոցառման: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, վկայակոչելով «Գրանմա» թերթը, Կաստրոն մասնակվել է կուբացի նկարիչ Ալեքսիս Լեյվայի մշակութային կենտրոնի բացմանը:
Հավանայում գտնվող «Լաբորատորիա արվեստի համար» ահեստանոցը ստեղծվել է արվեստի զարգացման և տարածման համար:
Կաստրոն շրջել է կենտրոնում, որի ընթացքում նայել է ցուցահանդեսը: Ավելի վաղ նա հոդված էր հրապարակել` նվիրված Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելային:









































