Saturday, 27 06 2026
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»

Արմինեն Երևանում անչափահաս աղջիկներին սեռական շահագործման է ենթարկել պարսիկ տղամարդկանց հետ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Արմինե Գ.-ի գործի դատական քննությունը:

Արմինեն մեղադրվում է անչափահաս Ի.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ինչպես նաև փողոցում հայտնված երեք անչափահաս աղջիկների սեռական շահագործման ենթարկելու համար:

21-ամյա Արմինեն ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի ամռան ընթացքում նպաստել է անչափահաս Ի-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն. նրա համար հաճախորդներ է գտել, նախապատրաստել հանդիպումները, օտարազգի հաճախորդների դեպքում ուղեկցել անչափահաս մարմնավաճառուհուն:

Ապահովության համար նրան տրված գումարը Արմինեն պահել է իր մոտ և յուրաքանչյուր 10 հազար դրամից վերցրել է 3-4 հազար դրամը:

Բացի սրանից, ըստ մեղադրանքի, Արմինեն երկու և ավելի երեխաների սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ գտել է ծնողական հսկողությունից դուրս մնացած երեք անչափահաս աղջիկների, «օգտվել նրանց՝ երեխա լինելու հանգամանքից» ու կեղծ խոստումներ է տվել զվարճանքի վայրեր տանելու, նրանց համար շորեր, զվարճանքի առարկաներ, հարդարման պարագաներ գնելու, բարեկեցիկ կյանք ապահովելու վերաբերյալ: Արմինեն, առաջադրված մեղադրանքի համաձայն, շրջել է Օպերայի, Կասկադի տարածքներում, մոտեցել պարսիկ երիտասարդների, բանակցել ու տասը հազար դրամի դիմաց սեռական հարաբերություններ առաջարկել անչափահաս հայ աղջիկների հետ:

Նա, ըստ մեղադրանքի, աղջիկներին տարել է պարսիկների բնակարանները, «ուղղորդել», որ սեռական հարաբերություններ ունենան այլազգի հաճախորդների հետ:

Արմինեն աղջիկների «վաստակած» 10 հազարական դրամները խաբեությամբ վերցրել է, մի դեպքում էլ բռնություն է գործադրել՝ աղջկան հարվածել է, գետնին գցել ու փողը ձեռքից խլել:

Տիրանալով սեռական հարաբերությունների դիմաց անչափահաս աղջիկների ստացած գումարներին՝ Արմինեն, այսպիսով, առաջադրված մեղադրանքի համաձայն, նրանց ենթարկել է թրաֆիքինգի՝ մասնավորապես՝ սեռական շահագործման:

Արմինեն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 262 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Արմինեն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել:

Մեղադրանքը պաշտպանող դատախազ Ա. Բարսեղյանը իր մեղադրական ճառում Արմինեի մեղքը լիովին հաստատված գնահատեց և միջնորդեց նրան վերջին հաշվով դատապարտել 12 տարի ազատազրկման:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը իր պաշտպանական ճառում ասաց, թե գործի քննությունը թերի, ոչ օբյեկտիվ է կատարվել, մնացել են չփարատված կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալի:

Պաշտպանը կետ առ կետ մեկնաբանեց առաջադրված մեղադրանքները և ասաց, թե դրանցից ոչ մեկը լիովին ապացուցված չէ:

Պաշտպանը վկայակոչեց անչափահաս տուժողների ցուցմունքները դատարանում: Աղջիկները հիմնականում ասել են, թե իրենք իրենց կամքով են մարմնավաճառություն արել, Արմինեն իրենց չի ստիպել, նա մինչև անգամ պարսկերեն խոսել չի իմացել, ինչպե՞ս կարող էր պայմանավորվել պարսիկների հետ:

Փողոցում հայտնված աղջիկները ինքնակամ էին խմբվել՝ մեկը մյուսին, փաստորեն, հավաքագրելով: Ոմանք նշել են, թե Արմինեն ոչ թե նպաստել է Ի.-ի՝ պոռնկությամբ զբաղվելուն, այլ նրա «խելքին է ընկել», Ի.-ն է իրականում տնօրինել անչափահաս մարմնավաճառուհիների գումարները:

Տուժողների ցուցմունքներում մեկ ընդհանրություն կար՝ նախ հայտնվել են փողոցում, զրկվել կուսությունից, ապա ձեռքից ձեռք անցել, մինչև որ խմբվել ու սկսել են «սպասարկել» պարսիկներին:

Տուժող անչափահասներից մեկի ցուցմունքով՝ ընկերուհիները, իմանալով, որ կույս է, «վաճառել են» իր կուսությունը, հետո ինքը միացել է նրանց…

Տուժող ճանաչված անչափահասներից ոմանք դատարանում ասել են, թե ոչ ոք իրենց չի ստիպել, չի շահագործել, իրենց «հարմար է եղել շփվելը, իրենք էլ շփվել են»:

Աղջիկներից մեկն էլ իր ցուցմունքների հակասականությունը բացատրել է նրանով, որ հերթական անգամ ցուցմունք է տվել… խմած վիճակում, լավ չի հասկացել, թե ինչ է ասում:

Անչափահաս վկա Հ.-ն ցուցմունք է տվել, թե Արմինեին ճանաչել է մանկատնից, իրեն ու Արմինեին որդեգրել են, հետո իրենք շարունակել են կապ պահպանել…

Պաշտպանը նշեց, որ Արմինեն երբեք մանկատանը չի եղել, նրան չեն որդեգրել, տվյալ վկայի հետ նա առերես չի հարցաքննվել…

Անչափահաս Ի.-ն, ըստ պաշտպանի, Արմինեի դեմ ցուցմունք է տվել, որովհետև Արմինեն էլ նրա դեմ է ցուցմունք տվել, երբ նա դատվել է «Սենյոր» մոթելում պարսիկի գրպանից գումար հափշտակելու համար:

Ի.-ն ասել է, թե գումար գողանալու միտքն իրեն տվել է Արմինեն, նա է կազմակերպել իր հանդիպումները պարսիկների հետ, անձամբ ներկա է գտնվել ու ստացած տասը հազարից երեք-չորս հազարը վերցրել է…

Պաշտպանը եզրակացրեց, որ Արմինեն մեղսագրված արարքները չի կատարել և խնդրեց, որ դատարանը կարճի գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Դպրոցականի տեսքով Արմինեն իր պաշտպանական ճառն ասաց դպրոցականի պես արտասվելով: Նա միացավ պաշտպանին, միաժամանակ ավելացրեց. «Ինչ որ եղել է, եղել է աղջիկների կամքով: Ես գնում էի նրանց հետ՝ իրենց ուզելով, որովհետև վերջում գնում էինք կարաոկե՝ ուրախանալու… Ես մեղավոր չեմ, կապ չունեմ ոչ մի բանի հետ: Մի զոհ էլ ես եմ, ոչ մի բան չեմ արել… Իմ մտքերը չեն շարադրվել նախաքննության ժամանակ, ես պաշտպան չեմ ունեցել… Արդար եղեք, արդար դատեք, ես մեղավոր չեմ…»:

Նիստին ներկա տուժող Լ.-ն ռեպլիկի կարգով հարց հնչեցրեց. «Եթե քո մտքերը չես շարադրել, քեզ թելադրել են, ինչո՞ւ մեզ էլ չեն թելադրել, չեն ստիպել նույն բանը գրել»: Այսպիսով՝ տուժողը վերստին Արմինեին մեղադրող դիրք գրավեց, ինչը առաջացրեց ամբաստանյալի հարազատների դժգոհությունը:

Մեղադրողը ռեպլիկի կարգով ասաց, թե պաշտպանը իրեն հարմար ձևով, յուրովի ներկայացրեց գործով ձեռք բերված ապացույցները, մինչդեռ Արմինեի մեղքը լիովին ապացուցված է, նրա զոհն են դարձել անչափահաս, փողոցում հայտնված աղջիկները. այդ հանգամանքը առավել է ծանրացնում ամբաստանյալի մեղքը:

Վերջին խոսքը Արմինեն արցունքների միջից հնչեցրեց. «Ես կապ չունեմ: Էն, ինչ որ եղել է, չի կարա թրաֆիքինգ կոչվել…»:

Դատավճռի հրապարակման պահին դատարան ներկայացան երկու տուժողներ՝ մի բոյի, մի արտաքինի երկու շատ ջահել մարմնավաճառուհիներ: Նրանց տրամադրությունը բարձր էր, կեցվածքը՝ մարտական:

Ընդհանուր իրավասության դատարանը Արմինեին մեղսագրված արարքները ապացուցված գնահատեց ու նրան վերջին հաշվով դատապարտեց 10 տարի 6 ամիս ազատազրկման:

Նախագահողի հեռանալուց հետո Արմինեն սկսեց հեկեկալ. «Ես ոչ մի բան չեմ արել, ինչո՞ւ են էսքան չար…»:

Տուժող ճանաչված անչափահասները դահլիճից դուրս թռան՝ նետելով՝ «Պակա…»:

Իսկ դրսում, ի պատասխան ամբաստանյալի հարազատների դժգոհության, նրանք վազքի մեջ նետեցին. «Արելա, թող պատասխան տա»…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում