Քաղաքական ազատությունների եվրոպական կոմիտեն հինգշաբթի հայտարարել է, որ խորհրդարանականները և ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կզրուցեն ուղիղ տեսակապի միջոցով, որի անցկացման օրը դեռևս որոշված չէ` հաղորդվում է կոմիտեի Twitter-յան միկրոբլոգում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրախորհրդարանը տեսակոնֆերանսի ընթացքում պատրաստվում է հարցեր տալ Սնոուդենին՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից Եվրոպայի քաղաքացիներին, այդ թվում պետությունների առաջնորդներին լրտեսելու շուրջ ծագած սկանդալի վերաբերյալ:
Սոցիալիստների և «կանաչների» պատգամավորները առաջարկում էին լսել Սնոուդենի՝ նախկինում ձայնագրած պատասխանները` հիմնավորելով, որ ուղիղ տեսակապը կարող է լինել անվտանգության սպառնալիք: Եվրոպական ժողովրդական կուսակցության պատգամավորները, ընդհակառակը, կողմ էին ուղիղ միացմանը:










































