2013 թ.Չինաստանն ավելացրել է թերթաքարային գազի արդյունահանումը մինչև 200 միլիոն խ/մ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով Չինաստանի գյուղատնտեսության և բնական ռեսուրսների նախարարությունը:
Գործակալության տվյալներով` 2012 թ. Չինաստանում արդյունահանվել է 30 միլիոն խ/մ թերթաքարային գազ: Այլ տվյալների համաձայն` 2012 թ. երկրում արդյունահանվել է 50 միլիոն խ/մ գազ:
Նախարարությունը հայտարարել է, որ PetroChina և Sinopec Group նավթագազային ընկերությունները գործարկել են արտադրական հզորություններ, որոնք նախատեսված են 600 միլիոն խ/մ թերթաքարային գազի համար: Sinopec Group ընկերությունը հույս ունի մինչև 2015 թ. Ֆուլին շրջանի հանքավայրերից արտադրել մինչև 3.2 միլիարդ խ/մ թերթաքարային գազ:










































