ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանից այսօր բազմաթիվ զորակոչիկներ զորակոչվեցին բանակ: Նրանցից մի քանիսը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հավաստիացրին, որ լավատեսությամբ են տրամադրված, գոհ են վիճակահանությամբ զորակոչվելուց և պատրաստ են իրենց պարտքը կատարել հայրենիքի հանդեպ:
Մինչ ներսում զորակոչիկները բուժզննում էին անցնում, դրսում նրանց էին սպասում ծնողները: Հանրապետության տարբեր մարզերից հավաքված ծնողները հիմնականում բողոքում էին դրսւմ երկար սպասելուց: Նրանցից մեկը պատմեց, որ վաղ առավոտյան եղել են հավաքակայանի դիմաց և մինչև կեսօր ձմռան ցրտին դեռևս դրսում են. «Ամեն ինչ նորմալ է, բայց առավոտվանից սպասում ենք»: Մեկ այլ ծնող ասաց, որ Վայոց ձորից են եկել, դեռևս սպասում են. «Սառած ենք, թող մի հատ սպասասրահ սարքեն, ժողովուրդը չմրսի, էսքան չսպասի»:
Բացի ցրտին սպասելուց՝ ծնողներն այլ դժգոհություններ չունեին: Նրանցից մեկն ասաց, որ բանակում արդարությունը համեմատաբար վերականգնված է, իր տղային մեծ հույով է ուղարկում բանակ:
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Մանրամասները դիտեք տեսանյութում:






































