Նիդերլանդների դպրոցներում երկլեզու փորձնական ուսուցում է սկսվում: Ինչպես հայտնել է կրթության, մշակույթի և գիտության նախարարության ստատս- քարտուղար Սանդեր Դեքերը, առաջին փուլի համար 12 կրթական հաստատություն է ընտրվել, որտեղ ուսուցումը կիրականացվի հոլանդերենով և անգլերենով: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում աշխատելու համար առավել կարևոր չափորոշիչներից մեկը անգլերենի լավ իմացությունն է: Նա կարծում է, որ եթե երեխաները սկսեն այն սովորել վաղ տարիքում, ապա յուրացումն ավելի հեշտ կլինի, բացի դրանից՝ նրանք կստանան ինքնորոշման և աշխատանքի ավելի շատ հնարավորություններ:
Սպասվում է, որ 2015 թվականին փորձին կմիանա ևս 8 դպրոց, իսկ 2019-ին կգնահատվեն փորձի արդյունքները:










































