ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ է անում անհապաղ անցկացնել հետաքննություն Բրազիլիայի հյուսիսարևելյան հատվածում բանտային բռնությունների առնչությամբ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, անցյալ տարի Պեդրինյաս բրազիլական բանտում հակամարտող հանցախմբերի միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 59 բանտարկյալ:
ՄԱԿ-ը Բրազիլիայի իշխանություններին հորդորում է վերականգնել կարգուկանոնը, թեթևացնել բանտերում գերծանրաբեռնվածությունը:
Բրազիլիան աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը բանտարկյալների թվով՝ երկրում կա մոտ կես միլիոն բանտարկյալ, իսկ բանտերը նախատեսված են ընդամենը 300 հազար մարդու համար:












































