Իրանի Մահաբադ քաղաքում (Արևելյան Ադրբեջան մարզ) ձյունը լիովին ծածկել է 17 մեքենաներից կազմված հարսանեկան ավտոշարասյունը: Մեքենաներում եղել են հարսնացուն և հարևան գյուղերից բազմաթիվ հարազատներ ու հյուրեր:
Ձյան թակարդում հայտնված հյուրերի թիվը գերազանցում է 50-ը՝ հայտնում է IRNA գործակալությունը: Միայն կամավորական ջոկատի և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների վճռական գործողությունների շնորհիվ է հաջողվել փրկել հարսանիքի վախեցած մասնակիցներին, ովքեր ուղևորվում էին փեսացուի հետ հանդիպման վայր: Նշենք, որ ձյան ծածկույթի հաստությունը գերազանցել է 1 մետրը:
Արևելյան Ադրբեջան և Արևմտյան Ադրբեջան մարզերը համարվում են Իրանի ամենացուրտ շրջանները: Տարեկան մոտ 7 ամիս այնտեղ ցածր ջերմաստիճան է դիտվում:











































