Նորվեգիայում կկայանա «սառցե» երաժշտության արտասովոր փառատոն: Ice Music փառատոնը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ նորվեգական լեռնադահուկային Գեյլո առողջարանային գոտում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Գործիքները, որոնցով կնվագեն մասնակիցները, կստեղծվեն սառույցից՝ ելույթից մի քանի ժամ առաջ: Համերգի տևողությունն ու հնչեղության որակը կախված կլինեն եղանակից:
Սառցե գործիքների հնչեղությունը գրեթե չի տարբերվում սովորական երաժշտական գործիքների հնչեղությունից: Միջոցառման հանգուցալուծումը կդառնա աշխարհում առաջին սառցե փողային նվագախմբի ելույթը:









































