Monday, 08 06 2026
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին

Կարծես ինչ-որ մեկի սեփական օրագիրը լինի, այլ ոչ՝ օրենսգիրք. Ինգա Զարաֆյան

«Էկոլուր» բնապահպանական հ/կ նախագահ Ինգա Զարաֆյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ ԱԺ ներկայացված «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին և այսօր դրանց հաստատմանը, նախ նշեց.

«Երբ նախագիծը տեղադրվեց համապատասխան կայքում, մի շարք էկոլոգիական հասարակական կազմակերպություններ քննարկումներ իրականացրին և միանգամից հայտնեցին իրենց դժգոհությունը»:

Դժգոհության պատճառ, ինչպես նշում է մեր զրուցակիցը, այն է, որ այդ նախագիծն ի սկզբանե մի նպատակ էր հետապնդում՝ ներկայացնել առանձին խմբերի, անձանց շահերը, որոնք հանքօգտագործմամբ են զբաղվում:

«Բայց չէ՞ որ դա մեր ազգային սեփականությունն է, ազգային հարստությունն է, և բոլորիս է պատկանում, ինչպե՞ս կարելի է նման օրենսդրություն ստեղծել»,- հարցնում է Ինգա Զարաֆյանը և նշում, որ նույնիսկ համաշխարհային բանկը մոտ մեկ միլիոն դոլարի գրանտ հատկացրեց, որպեսզի պատշաճ նախագիծ և օրենսդրություն կազմվի, «իսկ մենք այնպիսի օրենսդրություն ենք ստեղծում, որը ոչ պետության շահերն է ներկայացնում, ոչ ժողովրդի»:

«Ահավոր վնաս է հասցվում շրջակա միջավայրին, իսկ շրջակա միջավայրը միայն բույսն ու ծաղիկը չէ, այլև առաջին հերթին՝ հողն ու ջուրը, և եթե մենք կորցնում ենք դրանք, որոնք ոսկուց էլ թանկ են, էլ ի՞նչ պետք է ունենանք կամ ո՞ւմ օգտին ենք այդ ամենն օգտագործելու: Որովհետև, այսօրվա օրենքի համաձայն, շահագործողը մի լումա չի մուծում թափոնների համար»,- ասում է մեր զրուցակիցը և բացատրում, որ մեկ տոննա հանքանյութից, օրինակ, կարող են ստանալ 2 գրամ ոսկի, իսկ մնացած հսկայական ծավալը մնում է որպես թափոն՝ ագրեսիվ էլեմենտներով և սկսում է թունավորել շրջակա միջավայրը, լցվում հողի մեջ:

«Իսկ հողի վերականգնման համար տասնյակ տարիներ են անհրաժեշտ: Այսինքն՝ մենք կորցնում ենք մեր հողը, մեր տնտեսությունը»,-մտահոգություն է հայտնում Ինգա Զարաֆյանը և նշում, որ այնպիսի տպավորություն է, ասես օրենսգիրքը գրել է մի մարդ, որը որոշակի շահեր ունի ընդերքօգտագործման մեջ:

Ավելին՝ «Էկոլուր»-ի նախագահը փաստում է, որ, օրինակ, նշված օրենսգրքում մի ամբողջ գլուխ կամ ավելի նվիրված է երկրորդական խնդիրների, իրավունքների փոխանցմանը և այլն, բայց թափոնների վերաբերյալ, որը լուրջ խնդիր է, պատշաճ անդրադարձ և մոտեցումներ չկան:

«Բոլոր երկրներում թափոնների վերաբերյալ լուրջ քննարկումներ են կազմակերպվում, համապատասխան քայլեր ձեռնարկվում, իսկ մեզ մոտ՝ ոչինչ. կարծես ինչ-որ մեկի սեփական օրագիրը լինի, այլ ոչ թե օրենսգիրք»,- նկատում է Ինգա Զարաֆյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում