Այսօր առավոտից ծառայողական շներով մի քանի տասնյակ ոստիկաններ ուսումնասիրում են Պրահայի հեղինակավոր Վինոգրադի շրջանի Մորավսկայա փողոցն այնտեղ տեղադրված ռումբի մասին հաղորդագրությունից հետո: «Մենք պետք է ուսումնասիրենք այդ փողոցի գրեթե բոլոր շենքերը»,- ասել է Պրահային ոստիկանության ներկայացուցիչ Տոմաշ Խուլասը:
Գիմնազիայից, տարրական դպրոցից և բնակելի շենքերից տարհանվել են սովորողներն ու տեղի բնակիչները՝ ընդհանուր առմամբ ավելի քան 1000 մարդ: Երթևեկությունը փողոցում դադարեցված է:
Մասնագետներն արդեն ստուգել են փոստի և տարրական դպրոցի շենքերը՝ հայտնում է ITAR-TASS-ը:










































