Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին

Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է. (պատմություն)

1945թ. այս օրը Սիրիայի Հալեպում ծնվեց ԽՍՀՄ-ից անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ (1991-1998թթ.) Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հրաժարական է տվել 1998թ. փետրվար 3-ին՝ տնտեսական և քաղաքական պատճառներով ստեղծված ժողովրդական հուզումներից հետո։ Նախագահի պաշտոնին նրան հաջորդել է մինչ այդ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը:

1946թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, ավարտել միջնակարգ դպրոցը, որից հետո 1968-ին ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է թեկնածուական, իսկ 1987թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ինչպես նաև մի քանի մեռած լեզուների։ Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատությունների: 2005 և 2007 թվականներին հրատարակվել են կիլիկյան շրջանին վերաբերող նրա վերջին՝ «Խաչակիրները և հայերը» երկու ստվար հատորներով հրապարակված պատմաքաղաքագիտական հետազոտությունը։ 2006թ. լույս է տեսել նրա քաղաքական ու քաղաքագիտական բնույթի ելույթների, հոդվածների և հարցազրույցների «Ընտրանի» ժողովածուն։

Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից, 1966-ին ձերբակալվել և մեկ շաբաթ կալանքի տակ է պահվել ապրիլի 24-ի ցույցին ակտիվ մասնակցության համար։ 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի Ղարաբաղ կոմիտեն, մայիսից ընդգրկվել Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, դարձել նրա ազդեցիկ անդամներից մեկը։

Դարձել է Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ, նրա վարչության նախագահ։ 1989թ. օգոստոսին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1990թ. հուլիսին Լևոն Տեր-Պետրոսյան դարձել է ԳԽ-ի նախագահության անդամ։ 1990թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականի օգոստոսի 4-ին՝ Գերագույն խորհրդի նախագահ։

Լևոն Տեր-Պետրոսյանը 1991 թ. հոկտեմբերի 16-ին ձայների մեծամասնությամբ (83, 4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նույն պաշտոնում վերընտրվել է նաև 1996թ. սեպտեմբերի 22-ին։ Ընտրությունների արդյունքները ընդդիմությունը չընդունեց և փաստեր բերեց, որ դրանք կեղծվել են: Ընդդիմությունը մի քանի օր բողոքի ցույցեր արեց, որի գագաթնակետը հասավ սեպտեմբերի 25-ին, երբ ցուցարարները ներխուժեցին Ազգային ժողովի շենք, որից հետո բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ ու ցուցարարներ ձերբակալվեցին, իսկ Երևան մտցվեցին բանակի ստորաբաժանումներ ծանր զրահատեխնիկայով:

Իր պաշտոնավարման ընթացքում արգելվել է Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը, յոթ պարբերականներ, «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը հայկական ռադիոցանցում: Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ու նրա ղեկավարությամբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, կատարվեցին համակարգային բարեփոխումներ, ազատագրվեց Լեռնային Ղարաբաղը և ձեռք բերեց դե ֆակտո անկախ պետության կարգավիճակ, միաժամանակ երկիրը անցավ սոցիալ-տնտեսական և էներգետիկ ճգնաժամի միջով, որը ժողովրդական լեզվում կոչվում է նաև «մութ ու ցուրտ տարիներ»։

Լևոն Տեր-Պետրոսյանն ամուսնացած է, ունի որդի և երեք թոռ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում