Ուկրաինայում ձերբակալել են բանկային հաշիվներից 9 միլիոն դոլար հափշտակած ցանցահենին: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը:
Գերատեսչությունը պարզել է Կիևի 38-ամյա բնակչի անձը, ով ուկրաինական և արտասահմանյան բանկային հաշիվներից գումարներ է հափշտակել: ԱԱԾ-ի տվյալներով՝ նա մասնակցել է արտասահմանյան բանկերից մեկի համակարգչային համակարգի խափանման աշխատանքներին, որի հետևանքով 2008 թ. ավելի քան 9 միլիոն դոլար է հափշտակվել:
Հանցագործը համացանցում գործել է «4х4» և Stalin կեղծանուններով:
Ներկա պահին Անվտանգության ծառայությունը հետաքննչական գործողություններ է իրականացնում:








































