Հունվարի 8-ի առավոտյան Իրանի ռազմածովային ուժերի 28-րդ նավատորմը հետ է մղել երկրի նավթային տանկերի վրա ծովահենային հարձակումը: Այս մասին հաղորդում է IRIB գործակալությունը:
Ըստ հաղորդագրության` միջադեպը տեղի է ունեցել Ադենի ծոցում, երբ ծովահենները փորձել են գրավել իրանական տանկերը: Իրանի ռազմածովային ուժերի 28-րդ նավատորմի նավերի խումբը մերձակայքում է գտնվել և կրակ է բացել ծովահենների ուղղությամբ, որոնք դրանից հետո նահանջել են:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Սիավուշ Ժարեհն ասել է, որ 28-րդ նավատորմի նավերը նավթային տանկերը պաշտպանել են ծովահենների 12 նավակներից:









































