Աստղային ոճաբան Լյուկ Հերշեսոնը խորհուրդ է տվել կանանց մազերը չորացնելու ընթացքում հրաժարվել սանրից։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։
Հերշեսոնի խոսքերով՝ տափակ, մերսող սանրերը մեծ վնաս են հասցնում խոնավ մազերին։ Այդ պատճառով էլ, նախքան մազերը հարդարելը անհրաժեշտ է դրանք ամբողջովին չորացնել ձեռքերով և էլեկտրական վարսահարդարով։ «Դրանից հետո կարելի է մազերին ծավալ հաղորդել կլոր սանրի միջոցով։ Սկզբում լավ է ձեռքերով չորացնել, իսկ հետո ուղիղացնել արդուկով»,– խորհուրդ է տալիս փորձագետը։
Նա նաև նշել է, որ շատ կանայք գումար են ծախում անպիտան միջոցների վրա, որոնք մազերին ոչ մի օգուտ չեն տալիս։ «Մուս՝ հարդարման համար և մազերի լաք. սա ամենն է, ինչ ձեզ անհրաժեշտ է»,– հայտարարել է նա և ավելացրել, որ պարտադիր չէ, որ դրանք լինեն բրենդային և թանկանոց։