Սիրիայի զինված ընդդիմության գրոհայինները Հալեպում գրավել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIL) ծայրահեղական խբավորման շտաբը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը:
«Ընդդիմության գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել Քադի Ասքար շրջանում տեղակայված մանկական հիվանդանոցը, որտեղ տեղակայված է ISIL-ի շտաբ-գրասնեյակը»,- հաղորդում են ակտիվիստները:
Հիշեցնենք, որ Սիրիայում 2011թ. մարտից շարունակվում է զինված հակամարտությունը ընդդիմության և կառավարական զորքերի միջև: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս ընթացքում հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 100 հազարը:










































