Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը Սիրիայի իշխանություններին կոչ է արել արագացնել երկրի տարածքից քիմիական զենքի դուրսբերումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ՔԶԱԿ-ի ներկայացուցիչ Մայքլ Լուհանին:
«Մենք Սիրիայի իշխանություններին կոչ ենք անում գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի կարողանանք ավարտել առաքելության կրիտիկական մասն այնքան արագ, որքան թույլ կտան պայմանները»,- ասել է Լուհանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայից քիմիական զենքի դուրսբերումը սկսվել է:
«Մենք երջանիկ ենք տեսնել, որ առաջխաղացում է տեղի ունեցել: Հույս ունենք, որ այդ շարժումը շարունակական բնույթ կկրի, և մենք կկարողանանք Սիրիայից քիմիական զենքը դուրս բերել առավելագույնս արագ»,- ընդգծել է Լուհանը:










































