Մազերի նոսրանալը լուրջ անհանգստություն է շատ տղամարդկանց համար: Եվ շատերը մազերի հին տեսքը վերականգնելու համար նույնիսկ պատրաստակամություն են հայտնել հրաժարվել իրենց սիրելի խմիչքներից, սովորույթներից ու զբաղմունքներից: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
NPD Group-ի կողմից վերջերս անցկացված հետազոտությամբ պարզվել է, որ տղամարդկանց 69 տոկոսն անհանգստացած է այդ խնդրով, իսկ 51 տոկոսը խոստովանել է, որ հաճախ է մտածում այն խնդրի շուրջ:
69 տոկոսի խմբից շատերն ասել են, որ պատրաստ են հրաժարվել գարեջրից ու պոռնոյից, միայն թե ամեն ինչ առաջվանը լիներ: Տղամարդկանց միայն 8 տոկոսն է հայտնել, որ փարթամ մազերը վերականգնելու համար հեռուն կգնար ու վերջ կտար սեքսին:
Տղամարդկանց այս զոհողությունները զարմանալի չեն այն դեպքում, երբ մեծամասնությունն ասել է, որ խնամված մազերը հաջողակ և ռոմանտիկ լինելու գաղտնիքն են:
Հետազոտությամբ պարզվել է նաև, որ հարցվածներից շատերը ցանկացել են ունենալ այնպիսի մազեր, ինչպիսիք Չենինգ Տատումինն են: Հաղորդվում է, որ տղամարդկանց անհանգստացնում է իմպոտենտ լինելու վախը, քանի որ մազերի նոսրանալը, ինչպես իմպոտենտությունը, կապված է տարիքի հետ: Մազերի խնամքի վրա տղամարդու ծախսած ժամանակը անմիջական կապ ունի նրա կենսակերպից:










































