Հարսանեկան լուսանկարիչներ Հելենան և Լորենը իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են մարդկանց երջանիկ պահերը ֆիքսելով: Վերջերս նրանք իրենց բլոգում տեղադրել են իրենց շան հուղարկավորության լուսանկարները, որոնք լի են սիրով` հաղորդում է mymodernmet.com կայքը:
«Հարսանիքները գեղեցիկ են, սակայն այդպիսին է նաև կորուստը: Կորուստը գեղեցիկ է, քանի որ այն սիրո մասին է: Ե՛վ հարսանիքները, և՛ հուղարկավորությունները արտահայտում են մեր սերը մեկ այլ անձի հանդեպ. դրանք մեկ մետաղադրամի երկու կողմերն են՝ դա սիրո մեծ պատմություն է»,- ասել է Հելենան:
Լունգան եղել է Լորենի լավագույն ընկերը և ամենուր հետևել է նրան: Նա նույնիսկ ապրել է ավտոբուսում, երբ Լորենը եղել է շրջիկ ծաղրածու:
«Երբ նա լքեց մեզ, իմ ամուսինը դատարկություն էր զգում»,- ասել է նա:







































