«Բանանց»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ակումբը հունիսի 30-ին կայանալիք Եվրոպայի լիգայի որակավորման փուլի Ռուսթավիի «Մետալուրգ»-ի հետ հանդիպումից առաջ լուրջ կորուստներ է կրել:
Այսօր ակումբի հետ երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզել է թիմի կենտրոնական պաշտպան Արարատ Առաքելյանը, ով ստացել է ազատ խաղացողի կարգավիճակ:
Վերոնշյալ հանդիպմանը չի մասնակցի նաև թիմի հիմնական դարպասապահ Ստեփան Ղազարյանը. ֆուտբոլիստին վիրահատել են (հեռացվել է կույրաղիքը) և նա առաջիկա 1 ամսում չի կարողանա օգնել իր թիմին:
Լուսանկարը` Totalfootball-ի









































