ԱՄՆ տարածքի զգալի մասում վերջին օրերին անսովոր սառնամանիքներ են, ու տեղի իշխանությունները փորձում են գտնել ճանապարհների մերկասառույցի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներ՝ գրում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, բացի ավանդական աղից՝ բազմաթիվ նահանգներ օգտագործում են այլ մեթոդներ: Ըստ ԱՄՆ տրանսպորտային իշխանությունների՝ աղը արդյունավետ է մինչև մինուս 9 աստիճան ցրտի պայմաններում, իսկ դրան որոշակի բաղադրիչների ավելացումը կարող է օգնել պայքարել մինչև մինուս 32 աստիճանի դեպքում:
Այսպես. Վիսկոնսին նահանգում ճանապարհներին ցանում են պանրի արտադրությունից հետո մնացած շիճուկ, որը օգնում է աղը պահել ճանապարհներին ու ստիպում է աշխատել ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում:
Մինչ այդ, Նյու Յորք ու Փենսիլվանիա նահանգներում մերկասառույցի դեմ պայքարում էին բազուկի հյութի օգնությամբ, որը մնում է շաքարի արտադրությունից հետո:
Որոշ նահանգներ էլ օգտագործում են կարտոֆիլի և մրգահյութ:








































