Բելգիայի ամենատարեց ատլետ՝ 95-ամյա Էմիել Փաուելսը հեռացել է կյանքից էֆթանազիայի միջոցով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Կյանքից հեռանալու որոշումը Էմիելը բացատրել էր նրանով, որ ամենևին չի ափսոսում կյանքից հեռանալու համար և բացարձակ չի վախենում մահից: Վերջին ամիսներին տղամարդը տառապել է վերջին փուլում գտնվող ստամոքսի քաղցկեղից:
Վերջին րոպեներին մարզիկի հետ են եղել նրա մոտ 100 մտերիմները, ինչպես ընտանիքի անդամներն ու ընկերները, այնպես էլ մարզական ակումբի ընկերները:
«Սա իմ կյանքի ամենալավ տոնն է: Ո՞վ կհրաժարվեր կյանքն ավարտել՝ ձեռքին մի բաժակ շամպայնով, մտերիմների շրջապատում»,- իր կյանքի վերջին րոպեներին նման գնահատական է տվել տարեց ատլետը:









































