ԱՄՆ-ում կինը Բրեթ Կավանոյին, որը Գերագույն դատարանում պաշտոնի է հավակնում, սեռական հանցագործության մեջ է մեղադրում։ Կնոջ խոսքով՝ միջադեպը 1980-ականների սկզբին է տեղի ունեցել, երբ Կավանոն դեռ սովորում էր դպրոցում, հաղորդում է CNN-ը։
Իր անունը բարձրաձայնել չցանկացող կինն ամռանը նամակ է հղել Քալիֆորնիայի սենատոր Դայեն Ֆայնսթայնին, որն ԱՄՆ Կոնգրեսի գերագույն պալատի իրավաբանական հանձնաժողովում ավագ դեմոկրատ է։
Կնոջ խոսքով՝ 1980-ականների սկզբին, Մերիլենդ նահանգում երեկույթներից մեկի ժամանակ Կավանոն փորձել է բռնաբարել իրեն, սակայն ինքը կարողացել է փախչել։
Նա պնդում է, որ միջադեպից հետո իրեն բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։
Կավանոն կտրականապես հերքում է տարիներ առաջ տեղին ունեցած միջադեպին իր մասնակցությունը։








































