Շոտլանդիայի կառավարությունը քննարկելու է Էդինբուրգում զբոսաշրջային հարկ մտցնելու հնարավորությունը,– հաղորդում է The Scotsman-ը։

Երկրի իշխանությունները հաշվի են առնելու հարցման տվյալները, որն անց է կացվել Էդինբուրգում ամռան ամենաթեժ սեզոնին, որը ցույց է տվել, որ զբոսաշրջիկների 92%-ը կշարունակեն քաղաք այցելել, եթե հարկը չգերազանցի մեկ ֆունտը՝ մեկ գիշերվա համար։ Հարցվածների 78%-ը հայտարարել է, որ չի փոխի Էդինբուրգ այցելելու իր ծրագրերը, նույնիսկ եթե հարկը չորս ֆունտ կազմի մեկ գիշերվա համար։

Տեղի բնակիչների մեջ նույնպես նման հարցում է անցկացվել, որը ցույց է տվել, որ նրանց 59%-ը կողմ է այս նախաձեռնությանը։






































