Friday, 03 05 2024
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից

«Քոչարյանի վրա խաղադրույք չեն անի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանը:

– Պարոն Բադալյան, երբ թվում էր, թե ՀՀԿ-ԲՀԿ «հակամարտությունը» մարել է, 2013 թ. քաղաքական տարին ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի քաղաքական «փոխհրաձգությամբ»: Տեսակետ կա, որ դա Քոչարյանի կողմից պատահական արձագանք էր, տեսակետ էլ կա, որ՝ ոչ: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Քոչարյանը խոսեց հենց հիմա:

Ես ցանկանում եմ այդ քննարկումը դիտարկել փաստական տեսանկյունից: Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, անդրադարձավ երեք կետերի վրա՝ արտագաղթ, հիպոթեքային պայմաններ և գաղջ մթնոլորտ: Երկրորդ նախագահը մեղադրում է գործող կառավարությանն արտագաղթի համար, միաժամանակ նա թեթևակի հնարք է անում՝ չնշելով փաստեր, արտագաղթի կոնկրետ տվյալներ: Իսկ ինչո՞ւ չի նշում՝ որովհետև եթե նշի, ստիպված կլինի ասել, որ արտագաղթի մեծ տեմպը սկսվել է 2008 թ., որովհետև այդ թվականին տեղի ունեցավ Մարտի մեկը: Եթե երկրորդ նախագահը չի մոռացել, ապա հիշեցնենք, որ 2008 թ. Մարտի մեկին ինքն էր նախագահը և ոստիկանությունը, բանակը, որոշ օրենքներ խախտելով, օգտագործվեց իր իրավունքների համար պայքարող քաղաքացիների դեմ, որի արդյունքում եղավ 10 զոհ և հենց այդ պահից սկսվեց արտագաղթը, ուստի մեղադրել այսօրվա վարչապետին և այսօրվա նախագահին, որ նրանց ներքին քաղաքականության արդյունքում է սկսվել արտագաղթը, մեղմ ասած, արդար չէ: Արտագաղթի մեծ հոսքը սկսվեց 2008 թ. Մարտի մեկին, որի հիմնական պատասխանատուն գործող նախագահն էր, և իր վրա էր ընկնում 10 զոհերի արյունը, իսկ երրորդ նախագահը կոծկեց այդ հանցագործությունը: Այսինքն՝ մեկն իրականացրեց, մյուսը՝ կոծկեց, այսինքն՝ երկուսն էլ հավասարապես են կրում այդ հանցագործության պատասխանատվությունը:

Այլ բան է, որ հետագայում եղավ տնտեսական ճգնաժամ, ինչպես նաև իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը շարունակվեց, որի հիմքը դրվել է երկրորդ նախագահի օրոք: Այնպես որ, արտագաղթի համար մեղադրել ներկայիս իշխանություններին՝ ազնիվ չէ: Ինչ վերաբերում է հիպոթեքի պայմաններին և նրան, թե 2004-2007 թթ. ավելի լավ էին, քան հիմա, թե այն ժամանակ ավելի շատ մարդիկ էին օգտվում այդ պայմաններից, ապա եթե 1998-2008 թթ., լինելով ՀՀ նախագահ, երկրորդ նախագահը տնտեսությունը զարգացներ, նաև արդյունաբերությունը զարգացներ, ապա, հավատացեք, մարդիկ ավելի մեծ գումարներ կունենային և նրանց այլևս անհրաժեշտ չէր լինի այդ լավ պայմանները, նրանք կկարողանային իրենց հնարավորություններով գնել, իսկ երկրորդ նախագահի օրոք տնտեսությունը հասավ իր մենաշնորհի գագաթնակետին, և զարգանում էր միայն հանքարդյունաբերությունը, իսկ տնտեսությունը, որպես այդպիսին, զարգացած չէր: Բնականաբար, այդ պայմաններում, երբ տնտեսություն չկա, հիպոթեքից օգտվելը չի կարող դրական արդյունք համարվել: Երրորդ հարցը, որը նախկին նախագահն առաջ է քաշում, դա արտագաղթի պատճառն է՝ ՀՀ-ում ստեղծված համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտը, իսկ երրորդ նախագահի տերմինաբանությամբ՝ գաղջ մթնոլորտը: Բայց չմոռանանք, որ այդ բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտը միայն Մարտի մեկից հետո չեղավ, դրա բաղկացուցիչ մասն էր նաև արդարադատության չգոյությունը: Երկրորդ նախագահը մոռացել է, թե ով սկսեց Հայաստանում արդարադատության ոչնչացումը: Հիշենք՝ Հոկտեմբերի 27-ը, որն այդպես էլ չբացահայտվեց, հիշենք Պողոս Պողոսյանի սպանությունը, որի համար ոչ մեկ պատասխանատվություն չկրեց, հիշենք 2004 թ. Ապրիլի 12-ին տեղի ունեցած ջարդը, որի համար նույնպես միայն ընդդիմադիր հատվածը պատասխան տվեց, իսկ Մարտի մեկն էլ չեմ ասում, դա արդեն արդարադատության համակարգի իսպառ ոչնչացումն էր: Այսինքն՝ մեղադրել ներկայիս կառավարությանն այդ բարոյահոգեբանական մթնոլորտի համար, ազնիվ չէ: Իր բերած փաստարկներն իր դեմ են խոսում: Մյուսը՝ այսօր իր կողմից «թերարժեք» որակվող վարչապետն իր ժամանակ ԿԲ նախագահ է եղել և 10 տարի իրեն ամբողջովին բավարարել է, այնինչ մեկ-երկու տարին էլ լիովին բավարար էր, որպեսզի հասկանալի լիներ, թե տվյալ անձը կարող է ԿԲ նախագահ լինել, թե ոչ: Եթե նա այն ժամանակ թերարժեք չէր, ինչո՞ւ հիմա դարձավ թերարժեք: Եթե նա այն ժամանակ թերարժեք չէր, ապա հիմա էլ այդպիսին չէ:

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական բնույթին, ապա կարող եմ ասել, որ մի միտում է նկատվում՝ հասկանալի է, որ տնտեսության պատասխանատուն վարչապետը չէ, գործող նախագահն է: Եթե քաղաքական գործիչը ռիսկ ունի, ապա ազնվորեն պետք է քննադատի գործող նախագահին՝ վարվող տնտեսական քաղաքականության համար, որովհետև վարչապետը չի որոշում, թե ում ինչ մենաշնորհ տրվի, թե ում մենաշնորհից ում ինչքան ատկատներ պետք է տրվի, տնտեսական ներքին և արտաքին քաղաքականության համար պատասխանատու է գործող նախագահը: Եթե մարդ խիզախություն ունի, պետք է քննադատի գործող նախագահին վարվող տնտեսության համար, ոչ թե գործող նախագահին քննադատելու համար թաքնվի վարչապետի թիկունքում: Այսպես ասած, անուղղակի հարվածներ հասցնի՝ շատ լավ հասկանալով, որ այդ փաստը շատերի համար հասկանալի է:

– Բայց տեսակետ է շրջանառվում, որ ԲՀԿ-ի, Քոչարյանի թիրախը ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ հենց վարչապետն է ու նրա փոփոխության հարցը, անցնցում իշխանափոխությունը:

– Ես նման բան չեմ տեսնում, որովհետև իշխանափոխություն այսօր Հայաստանում հնարավոր է կա՛մ Արևմուտքի, կա՛մ ՌԴ-ի աջակցությամբ: ՀՀ ներքին քաղաքական գործոնները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Ռոբերտ Քոչարյանը, չունեն այն ուժը, որպեսզի կարողանան այսօր Հայաստանում իշխանափոխություն անեն, եթե չունեն այս երկու բևեռների աջակցությունը: Բայց ՌԴ-ի աջակցությունը չգիտեմ՝ ունեն, թե ոչ: Ավելի ճիշտ, ինչո՞ւ պետք է ունենան, եթե ներկայիս իշխանությունները ձեռք են տալիս ՌԴ իշխանություններին, քանի որ իրենց կողմից իջեցված բոլոր հրահանգները կատարվում են, իսկ ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա Արևմուտքը հինգ տարի շարունակ պաշտպանում էր գործող նախագահին, և եթե անգամ ցանկանա իշխանափոխություն անել, խիստ կասկածում եմ, որ խաղադրույք դնի երկրորդ նախագահի վրա, որը Հայաստանում, բացի բացասական երևույթներից, ոչ մի բանով աչքի չի ընկնում: Այստեղ մեկ այլ հարց էլ կա: Երևում է, որ երկրորդ նախագահը որոշել է իրեն հեռացնել ներկայիս քաղաքական իշխանությունից՝ ցույց տալու համար, որ ինքն այսօրվա իշխանությունների հետ որևիցե կապ չունի: Դա, իհարկե, այդպես չէ: Նա այսօրվա իշխանությունների հետ շատ մեծ քաղաքական կապ ունի: Դա էլ հենց վարչապետի պատասխանն ապացուցեց, որ նա չի կարող առանձնանալ և չի կարող արհեստականորեն իրեն սրբի տեղ դնել:

– Բացառո՞ւմ եք, որ ՌԴ-ն երկրորդ նախագահի միջոցով փորձում է վախեցնել Սերժ Սարգսյանին:

Ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, բայց չեմ գտնում, որ դա նպատակահարմար է: Գործող նախագահը ՌԴ ցանկացած հրահանգ մեկ վայրկյանում կատարում է: Սեպտեմբերի 3-ին Պուտինը նրան այնպես է վախեցրել, որ լրացուցիչ վախի գործոններ այլևս անհրաժեշտ էլ չեն: Չեմ կարծում, թե ՌԴ-ն նպատակ ունի վախեցնել գործող իշխանություններին:

– Իսկ ի՞նչ նպատակ ունի, ըստ Ձեզ, գործող իշխանություններից տարանջատվելու Քոչարյանի ցանկությունը:

Բնականաբար, նա ցանկանում է ցույց տալ, որ ամեն վատը կապված է այս իշխանությունների հետ, և որ ինքն այս իշխանությունների հետ կապ չունի, և եթե այս իշխանությունները հետագա զիջումների գնան ԼՂ հարցում, ռուսական ինտեգրացիոն ծրագրերում… այսինքն՝ Հայաստանի հետագա ստորացման հետ ինքը կապ չունի: Ինքն ամեն ինչ ճիշտ է արել, և այսօր իշխանությունները վատն են և գնում են Հայաստանի էլ ավելի ստորացմանը և էլ ավելի կախյալությանը ՌԴ-ից՝ փորձելով ցույց տալ, որ ինքն ավելի լավն է, հույս ունենալով, որ հետագայում միգուցե ինչ որ մի մասի մոտ կարող է աշխատել այն գաղափարը, որ երկրորդ նախագահը իրենցից տարբերվում է և ինքը նրանց հետ կապ չունի: Սակայն դա հասարակության մեծ մասին այլևս չի հետաքրքրում: Ինքը դեռևս չի ասել, թե քաղաքականությունից դուրս է գալիս, իր պատասխանները նշանակում են, որ ինքը քաղաքականությունում է, պարզապես ստվերային քաղաքականությունում է և ոչ թե՝ հրապարակային: Ինչ վերաբերում է վերադարձի հնարավորություններին, ապա ՀՀ-ում ինքն իշխանության գալու հնարավորություն չունի, քանի որ նրան պետք է կա՛մ ՌԴ-ի, կա՛մ Արևմուտքի աջակցությունը: Երկրորդ նախագահի քայլերից այլևս ոչինչ կախված չէ:

– Այսինքն՝ նրա շուրջ հնարավոր քաղաքական կոնսոլիդացիան ևս դրսի աջակցությունի՞ց է կախված:

– Խիստ կասկածելի է, որ նրա մոտ կլինի լուրջ կոնսոլիդացիա: Իհարկե, հնարավոր է՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն նրան աջակցեն, «Ժառանգություն»-ը՝ չեմ կարող ասել, հավանաբար՝ ոչ, բայց ՀԱԿ-ը կասկածելի է: Չմոռանանք, որ նա այն մարդն է, ում կառավարման ողջ շրջանում ճնշած է պահել ՀԱԿ-ի ուժերին, իսկ Մարտի մեկի հիմնական հարվածը ստացել է ՀԱԿ-ը, բայց եթե մի պահ էլ պատկերացնենք, որ ընդդիմադիր ուժերը և իրեն այլընտրանք համարող ուժը կոնսոլիդացվեն երկրորդ նախագահի շուրջը, ապա մինչև չլինի ՌԴ-ի աջակցությունը՝ ՀՀ-ում իշխանափոխություն չի լինելու, իսկ դա կլինի, թե ոչ՝ այլ հարց է ու բարդ է կանխատեսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում