Բելգիայի մայրաքաղաքային մետրոպոլիտենի ուղևորներին ծանոթացնում են վրացական ժամանակակից պոեզիայի հետ: Բրյուսելի մետրոյի վագոններում վերջերս պաստառներ են հայտնվել վրացի բանաստեղծուհի Մայա Սարիշվիլիի ստեղծագործություններով՝ գրում է apsny.ge-ն:
Բանաստեղծությունները կարելի է ընթերցել ինչպես վրացերեն, այնպես էլ անգլերեն, հոլանդերեն և ֆրանսերեն լեզուներով:
Վրացի հեղինակի ստեղծագործությունները մետրոյում ցուցադրվում են Transpoesie միջազգային բանաստեղծական փառատոնի շրջանակներում: Փառատոնի նպատակը եվրոպական երկրների ժամանակակից պոեզիայի հավաքագրումն է և դրանց տարածումը հնարավորինս շատ մարդկանց համար:







































