Sunday, 07 06 2026
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան

Եվրոպան Հայաստանին պետք է օգնի փրկել իր անկախությունը

Եվրոպան Հայաստանին պետք է օգնի փրկել իր անկախությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ խոսելով 2014 թ. Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին:

Նա նշեց, որ Հայաստանի համար մշտապես կարևոր է եղել խաղաղությունը, և դա կարևորություն է մնալու 2014 թ. համար ևս, ուստի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները պետք է շարունակվեն՝ հաշվի առնելով այն, որ նախորդ տարի նախագահների հանդիպումից հետո հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում բանակցային նոր փուլ է սկսվել: Այս տարի, ըստ նրա, կարևոր մի շարք հարցեր պետք է արժանանան գերտերությունների արձագանքին: Կայծ Մինասյանի խոսքով՝ Պարսկաստանի հարցն է շատ կարևոր:

«Եթե Իրանի հարցը լուծվի Իրանի և միջազգային համայնքի միջև, եթե Իրանը վերադառնա միջազգային ասպարեզ, նշանակում է, որ Հայաստանը կկարողանա իր դերակատարությունն ունենալ և հետաքրքրություններ առաջ քաշել: Հայաստանը կապված է Ռուսաստանին, բայց Հայաստանը պետք է պաշտպանի իր անկախությունը: Հարց է՝ արդյո՞ք Հայաստանն այսօր անկախ է, թե ոչ: Դա կարևոր հարց է: Շատ կարևոր է դա, իբրև արտաքին քաղաքականություն, առաջ մղել, բայց ըստ իս՝ պետք է մեր դիվանագիտությունն ավելի ակտիվ լինի, ավելի մոտ պետք է լինի ժողովրդին, հասարակությանը և մինչ այսօր որևէ արդյունք չի տվել այդ դիվանագիտությունը»,- նշեց նա:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստան կատարելիք այցերին՝ Կ. Մինասյանն ասաց, որ պետք է սպասել և տեսնել, թե ինչ կհայտարարեն նրանք Հայաստանում: «Շատ բան չեմ սպասում այդ այցերից»,- նշեց նա: Մեր զրուցակցի կարծիքով՝ քանի որ Հայաստանը փորձում է միանալ ՄՄ-ին, Արևմուտքը պետք է ավելի կարևորություն տա Հայաստանին, որպեսզի վերջինս փրկի իր անկախությունը:

«ՀՀ անվտանգության համար գիտենք, որ ՌԴ-ն է կարևոր, բայց ըստ իս՝ պետք է ոչ միայն դիվանագետները, այլ ամբողջ սփյուռքը կարևորություն տա, որ այլ ուժեր ևս կարող են Հայաստանի անվտանգությունը երաշխավորել: Բայց մյուս կողմից՝ Պարսկաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը, ՌԴ-ն տարածաշրջանը, այդ թվում՝ Հայաստանը, դիտարկում են, որպես ռազմաքաղաքական գործոն, բայց Եվրոպան չունի այդ մոտեցումը: Եվրոպան կարևորություն չի տալիս Հայաստանին: Կարծում եմ, որ 2014 թ. այն տարին է, որ Արևմուտքը պետք է փրկի ՀՀ անկախությունը կամ այդ տարածաշրջանն ավելի պետք է ռուսացվի՝ Վրաստանից, Ադրբեջանից մինչև Հայաստան: Չմոռանանք, որ ՌԴ-ն երկու խնդիր ունի՝ ներքին և արտաքին: Արտաքինը Աֆղանստանի խնդիրն է՝ եթե այս տարի կամ մյուս տարի ՆԱՏՕ-ն դուրս գա Աֆղանստանից, ռուսներն առաջին գծի վրա են լինելու: Երկրորդ հարցը՝ Սոչիի և տեռորիզմի հարցը Չեչնիայում: ՌԴ-ի համար կարևոր է անվտանգության հարցը, և Սոչիից առաջ բարդ գործընթացներ եմ սպասում: Անվտանգության հարցը ստիպում է Մոսկվային ավելի հաստատվել և ուժեղանալ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, որը Եվրոպան չի կարևորում»,- նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում