Ինչպես հայտնում է աշխարհում որոնողական համակարգում ամենահայտնի համակարգերից մեկի՝ Yandex-ի ղեկավարությունը, Ռուսաստանի խոշորագույն Yandex-ն ու մեկ այլ առաջատար Rambler-ը պայմանավորվել են համագործակցել: Հինգշաբթի օրվանից Rambler-ն իր համակարգերում սկսել է օգտագործել Yandex-ի որոնողական տեխնոլոգիաները և միացել է նրա գովազդային ցանցին:
Ինչպես նշում է ընկերությունը, Rambler-ի միացումը գովազդային ցանցին թույլ կտա Direct-ին գովազդատուներին (ռունետում Yandex-ի կողմից տրամադրվող կոնտենտային գովազդի տեղադրման խոշորագույն համակարգերից է) մեծացնել իրենց հաճախորդների քանակը և ներգրավել նորերին, այդ թվում նաև՝ որակյալ որոնողական թրաֆիկի հաշվին։
Rambler-ը դարձել է Yandex-ի գովազդային ցանցի խոշորագույն դաշտերից մեկը: Ներկա պահին Yandex-ի գովազդային ցանցում են հազարավոր կայքեր, որոնց թվում են այնպիսի ռեսուրսներ, ինչպիսիք են Одноклассники.Ru, Mail.Ru, Bing կայքերը:
Գովազդային ցանցի մասնակիցները կարող են օգտագործել համակարգված որոշում՝ Yandex-ի որոնումը դիրեկտի գովազդային հայտարարությունների հետ մեկտեղ: Հիմա Yandex-ի որոնողական համակարգը գործում է Livejournal.Ru, Nigma.Ru, Qip.Ru կայքերում:










































