Intel ընկերությունը հայտարարել է, որ իրեն պատկանող McAfee հակավիրուսային ընկերությունը կհրաժարվի McAfee ապրանքանիշի օգտագործումից: Այս մասին հայտնում է The Next Web-ը:
Համակարգչային անվտանգության ոլորտում Intel-ի և McAfee-ի բոլոր արտադրանքները կստանան Intel Security անվանումը: Ընկերության հաշվարկներով` վերանվանման համար անհրաժեշտ կլինի մեկ տարի: McAfee-ի տարբերանշանը` կարմիր վահանը, կշարունակվի կիրառվել:
Չնայած հին ապրանքանիշից հրաժարվելուն` McAfee-ն կշարունակի գոյություն ունենալ որպես Intel-ի դուստր-ձեռնարկություն:
Intel-ը նաև հայտարարել է, որ այս տարի McAfee-ի որոշ արտադրանքներ անվճար կդարձնի բջջային սարքավորումների, մասնավորապես` Android-ի և iOS-ի հիման վրա գործող սմարթֆոնների և պլանշետների համար:







































