Մեքսիկայի Ասկապոցալկո քաղաքի փողոցներից մեկում տեղադրված տեսախցիկն արձանագրել է 18-ամյա աղջկա վրա այլասերվածի հարձակման փորձը։ Մերկ տղամարդը դուրս է եկել ավտոմեքենայից և հետապնդել աղջկան՝ ձեռնաշարժությամբ զբաղվելով, հաղորդում է The Sun-ը։
Ժապավենում երևում է՝ ինչպես է աղջիկը փորձում փախչել նրանից, բայց վերջինը շարունակում է հետապնդել։ Բարեբախտաբար, տղամարդուն վախեցրել են տներից մեկի բնակիչները, որոնք անսպասելիորեն վառել են լույսը։
Ներկա պահին ոստիկաններին հաջողվել է պարզել ավտոմեքենայի պետհամարանիշը, որից դուրս է եկել տղամարդը։ Սակայն դրա սեփականատերը դեռ հայտնաբերված չէ, հանցագործի որոնումները շարունակվում են։