Runningsnail մականվան տակ թաքնվող ցանցահենը օգտվել է DEOSGames առցանց կազինոյի ծրագրային խոցելիությունից և 24 անգամ շարունակ տարել է ջեքփոթը։ Հաշվի վրա շահումները ստանալուց հետո, ցանցահենը լքել է հարթակը։ Հարձակման մասին հաղորդվում է DEOSGames–ի Twitter-ի պաշտոնական էջում։
Առցանց կազինոյի վրա հարձակման ընթացքում նա ընդհանուր առմամբ 24 հազար դոլար է տարել։ Հանցագործը գումարի մեծ մասը դեռևս չի հանել հաշվի վրայից։
DEOSGames–ում կազինոյի ենթակառուցվածքի վրա հարձակումը օգտակար դաս են անվանել։ «Դա լավ սթրես–թեսթ էր և մենք զգալիորեն բարելավվեցինք»,– նշել են ընկերության ներկայացուցիչները։
We are back up and running with EOS game for last 6+ hours. Yesterday, we got a malicious contract exploit our contract. it is a good stress test and we got significant improvements on contract level. Keep doing what we do, remember we are still in beta!
— DEOSGames (@DEOS_Games) September 10, 2018












































