Հիվանդությունների արձագանքման ու հաշվառման կարողությունների կատարելագործման հարցում ԱՄՆ կառավարությունն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի կառավարությանը, հաղորդում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իր հանձնարարությամբ ռուսաստանցի մասնագետներին թույլ են տվել մտնել Հայաստանում ամերիկյան ներդրումներով ստեղծված բիոլաբորատորիաներ, որտեղ նրանք համոզվել են, որ այդ լաբորատորիաներում ոչ մի վտանգավոր բան չկա:
«Վերջերս ՀՀ վարչապետը նշեց՝ ՀՀ առողջապահության ու գյուղատնտեսության նախարարությունների կազմում գտնվող հանրային առողջապահական լաբորատորիաները, այդ թվում և օտարերկրացի պաշտոնական անձանց մուտքը այդ հաստատություններ, ամբողջովին վերահսկվում են ՀՀ իշխանությունների կողմից: Ի դեպ՝ ԱՄՆ կառավարությունը խրախուսում է բաց լաբորատորիաները, իսկ ՀՀ կառավարությունն էլ որոշում է՝ ով մուտք ունի Հայաստանյան լաբորատորիաներ»,- նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։








































