Հումորիստ Եվգենի Պետրոսյանը մտել է այն բնակարան, որտեղ ապրում է Ելենա Ստեպանենկոն և գույքագրել է համատեղ ձեռք բերված ունեցվածքը: Այս մասին տեղեկացնում է Rambler News Service-ը:
Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը նշել է, որ իր պաշտպանյալը ամուսնալուծության գործընթացը սկսելուց հետո առաջին անգամ է կարողացել մուտք գործել կնոջ զբաղեցրած բնակարան: Հումորիստին ուղեկցել է դատարանի 2 ներկայացուցիչ, որոնց ներկայությամբ էլ սկսվել է ունեցվածքի գույքագրումը:
Ժորինը նշել է, որ Ելենա Ստեպանենկոն և նրա փաստաբան Ելենա Զաբրալովան տեղեկցված են եղել գույքագրումն իրականացնելու ժամի վերաբերյալ, սակայն կանայք այդպես էլ չեն հայտնվել:












































