«Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին նշել է, որ իտալական ակումբը լքելու մտադրություն չունի:
«Ես մնում եմ «Միլան»-ում: Անհրաժեշտ է պահպանել հանգստություն և շարունակել նախապատրաստվել Աշխարհի առաջնությանը»,- ասել է Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք` վերջերս շատ էին ասեկոսեներն այն մասին, որ «ռոսսոներիներ»-ի ղեկավարությունը պատրաստվում է վաճառել Բալոտելիի տրանսֆերը: Այդ մասին իր խոսքում ակնարկել էր նաև ֆուտբոլիստի գործակալը` Մինո Ռայոլան:









































