2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին կհասնի Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է Sports.ru-ն` հղում անելով Barcastuff-ին:
Պորտուգալիայի հավաքականի ավագն ի սկզբանե չէր նախատեսում մասնակցել «Ոսկե գնդակ»-ի հանձնման հանդիսավոր արարողությանը, սակայն փոխեց իր որոշումն այն բանից հետո, երբ նրան տեղեկացրին, որ հենց ինքն է ստանալու մրցանակը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ին արժանանալուն հավակնում են նաև կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ու Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին:








































