Հինգշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, Թուրքիայի իշխանությունները հրապարակել են նոր կանոններ՝ անշարժ գույքի հետ գործարքներ իրականացնելիս ազգային արժույթի օգտագործման մասին՝ հաղորդում է Reuters-ը:

Ըստ այդ կանոնների՝ անշարժ գույքի վաճառքի և վարձակալության բոլոր պայմանագրերը այժմ կարող են կնքվել միայն լիրայով: Դա ոչ միայն նոր պայմանագրերին է վերաբերում, այլև հներին: 30 օրվա ընթացքում բոլոր պայմանագրերը պետք է վերաձևակերպվեն ազգային արժույթով: Որոշ գործարքներ զերծ կմնան այս պահանջից, սակայն թե որ պայմանների դեպքում, դեռ հայտնի չէ:
![]()
Կառավարության միջոցները կապված են լիրայի փոխարժեքի շարունակական անկման հետ, քանի որ տարվա սկզբից դոլարի նկատմամբ թուրքական փոխարժեքը նվազել է 40%-ով: Արտասահմանյան արժույթներով վճարված գործարքները շատ տարածված են Թուրքիայում: Առևտրի կենտրոնների ազգային կազմակերպության ղեկավար Հուլուսի Բելգուի խոսքերով՝ այդ կանոնները կհանգեցնեն «համատարած քաոսի», դրանք ժամանակին հնարավոր չէ ի կատար ածել:










































