Monday, 13 07 2026
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն

Մոսկվան ինչքան ուզեք՝ կարող է սատարել Քոչարյանին, բայց հարցը Մոսկվան չէ, այլ հայ ժողովուրդը, որը անցյալ գնալ չի ուզում. Տրոֆիմչուկ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը։

– Պարոն Տրոֆիմչուկ, Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, քննարկվել են հայ-ռուսական  համագործակցությանն առնչվող հարցեր։ Ինչպե՞ս եք գնահատում հանդիպման փաստն ու արդյունքները։

Այո, հանդիպումը կայացել է։ Սակայն, դատելով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից, նա մնում է իր դիրքում, և իր հակառակորդների նկատմամբ սկսած ճնշումը (որի շրջանակը կընդլայնվի), ակնհայտ է , որ չի պատրաստվում թուլացնել։ Միգուցե բացառությամբ մի քանի անձերի՝ անգամ ՌԴ նախագահի հետ կոնկրետ և ոչ շարքային խոսակցությունից հետո, որը կապված չէր ոչ ընդհանուր տոների, ոչ պաշտոնական այցի, ոչ էլ ֆորմալ Եվրասիական գագաթնաժողովի հետ։ Հայաստանի վարչապետը մինչ այժմ պահում է իր գիծը, որովհետև իր կարծիքով՝ դրա համար ունի բոլոր հիմքերը։ Օրինակ՝ ՀԱՊԿ-ի մասով կամ հենց նույն Ղարաբաղի։ Այսպիսով կարելի է եզրակացություն անել, որ քիչ բան է փոխվել։ Փաշինյանի հայտարարության մեջ հնչող առանցքային բառերից մեկը «չմիջամտելն» է։ Դա կարող ենք ընկալել որպես ուղիղ պահանջ՝ ուղղված Մոսկվային։ Չնայած՝ նայած թե ոնց կնայենք այդ հարցին։ Հայաստանի համար, օրինակ, գազի գնի իջեցումը դիտվում է որպես միջամտություն երկրի ներսում ազատ, շուկայական գնագոյացման խնդիրներին։

– Կարծում եք՝ երկկողմ հարաբերություններում այլևս խնդիրներ չկա՞ն, ինչպես հայտարարում է վարչապետ Փաշինյանը։

– Ես այդպես չեմ կարծում, ճիշտ հակառակը։ Կարծում եմ՝ նույնիսկ ի հայտ կգան նորերը։ Իմ կարծիքով՝ վերջին հարաբերությունների բոլոր խնդիրները, որոնք եղել են երկկողմ հարաբերություններում, մնում են իրենց տեղում։ Վարչապետ Փաշինյանը նախկինում էլ էր հանդես գալիս այդ ոճով՝ ոչ մի դեպքում Ռուսաստանին չհռչակելով թշնամի։ Պետք է հասկանալ, որ նախկին իշխանությունների նկատմամբ ռեպրեսիաները մնում են Փաշինյանի ներքին քաղաքականության միակ ռեսուրսը, որից նա հրաժարվել չի կարող, որովհետև տնտեսական դրության լավացում և Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի բարձրացում, ցավոք, չեն լինելու։

– Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները առաջիկայում կշարունակե՞ն մնալ Մոսկվայի հետաքրքրությունների տիրությում՝ այդ թվում Մարտի մեկի իրադարձությունների բացահայտումը և Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը դրան։

Մոսկվան հիմա առավել մեծ ուշադրությամբ կհետևի այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ բոլոր քաղաքական իրադարձություններին։ Կարծում եմ՝ այդպիսի հետաքրքրությունը չի կարելի համարել միջամտություն, որովհետև Հայաստանը Ռուսաստանի համար օտար երկիր չէ։ Եվ եթե Հայաստանում իրադարձությունները շարունակեն նահանջ ապրել, դա կանդրադառնա ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ մյուս երկրների վրա։ Առավել ևս, Ռուսաստանի նախագահի՝ այդ նույն հանդիպման ընթացքում ասած՝ «Մոսկվայի և Երևանի հարաբերությունները սպեցիֆիկ բնույթ ունեն» հայտարարությունից հետո։ Դա ձեզ համար ստանդարտ, ռազմավարական գործընկերություն չէ, դա ակնհայտորեն ուրիշ բան է։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցներում մեկ անգամ չէ, որ ակնարկել է Ռուսաստանի հնարավոր աջակցությունը իր հետագա քաղաքական ծրագրերին. կարծում եք՝ Մոսկվան նրա թիմի վրա «խաղադրույք» կանի՞։

– Եթե Ռոբերտ Քոչարյանը հավակնի բարձր պետական պաշտոնի, դա էլ ավելի կապակայունացնի երկրում իրավիճակը։ Դա կլիներ նույնը, որ, օրինակ, Ռուսաստանում ժողովրդին իրեն առաջարկեր Գորբաչովը։ Ռուսաստանը ինչքան ուզում եք՝ կարող է նրան աջակցել, բայց հարցը Մոսկվան չէ, այլ հայ ժողովուրդը, որը ցանկացած իրավիճակում հետ գնալ, անցյալ վերադառնալ չի ուզում։ Մոսկվան պահպանում է ջերմ զգացմունքներ նախկին նախագահ Քոչարյանի նկատմամբ, որոնք ակնհայտորեն չեն լինի Փաշինյանի նկատմամբ, երբ նա հրաժեշտ տա պաշտոնին։ Դա ակնհայտ է արդեն հիմա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում