Չինաստանի կենտրոնաարևելյան հատվածում գտնվող Հուաշան լեռան վրայով անցնող արշավի ուղին ամենավտանգավորն է աշխարհում: Դրա շուրջ պտտվող ուղին զբոսաշրջիկների մոտ կառաջացնի ադրենալինի վիթխարի հոսք և մահվան վախ:
Ուղղահայաց լանջերին ամրացված տախտակներով կարելի է հասնել 2160 մետր բարձրության վրա գտնվող թեյարան, որը տեղակայված է լեռան հարավային գագաթին:
Հուաշան լեռը կրոնական կարևորություն ունի մ.թ.ա. 2-րդ դարից, երբ դրա վրա դաոիստական տաճար է կառուցվել: Դրանից հետո վանականները, ուխտավորներն ու միանձնուհիները բնակեցրել են լեռան որոշակի հատվածներն ու դրա շրջակայքը:
Չնայած այդ ուղուց զբոսաշրջիկների անկման վերաբերյալ վիճակագրություն չկա, սակայն որոշ տվյալներով՝ տարեկան գրանցվում է մահվան ելքով մոտ 100 անկում:
Լուսանկարները՝ boredpanda.com-ի:











































