Վարորդներից մեկը տեսագրել է, թե ինչպես են օրը ցերեկով ճանապարհի եզրին հիջաբներով 5 կանայք կռիվ անում,- գրում է Daily Mail-ը:
Հոլովակում նրանք կատաղի հարձակվում են միմյանց վրա՝ մազերից քաշքշելով իրար: Ընդ որում, կռվի մասնակիցներից մեկի գրկին երեխա է, որին նա մի քանի անգամ բարձրացնում և հետ է շպրտում ասֆալտի վրա, որպեսզի շարունակի դիմակայել հարձակվողներին:
Փոքրիկը տիկնիկի նման ընկնում է և հետո ինքուրույն փորձում է ոտքի կանգնել:
Չնայած դրան, ականատեսներից ոչ ոք չի խառնվում ծեծկռտուքին, իսկ նկարահանող վարորդը պարզապես շարունակում է իր ճանապարհը: Կռվի պատճառը դեռևս հայտնի չէ:








































