Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի պատգամավորների առաջարկությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում է ԱԺ Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցն է, որի անդամների թիվը պետք է սահմանվի ԱԺ որոշմամբ:
Հանձնաժողովի կազմի հարցով քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը տարակուսեց. «Անընդհատ խոսվում է խորհրդարանի լուծարման հարցը, մենք բերում ենք, ուզում ենք Քննիչ հանձնաժողով ստեղծել: Խորհրդարանը պետք է լուծարվի, նոր խորհրդարան ստեղծվի, մենք զբաղվենք լուրջ գործով: Մենք չգիտենք՝ այս խորհրդարանը 2 ամիս լինելո՞ւ է, թե՞ ոչ»:
ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հարցրեց. «Դուք ժամկետներ գիտե՞ք, պարոն Մարուքյան, ե՞րբ է լուծարվելու խորհրդարանը և ինչպե՞ս: Ես տեղեկացված չեմ»:
Գևորգ Կոստանյանն էլ ասաց. «Այդ տրամաբանությամբ՝ նաև պետք է օրենքներ չընդունենք: Երբ խորհրդարանը լուծարվի, այս հանձնաժողովն էլ մեխանիկորեն կլուծարվի, պարոն Մարուքյան, մի անհանգստացեք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































