Գիտնականներին վաղուց է հետաքրքրել այն փաստը, թե ինչպես է պատահում, որ մարդիկ կարողանում են խուսափել աղետներից, վթարներից, եթե այդպիսիք անընդհատ հանդիպում են: Խոսքը նրանց մասին չէ, ովքեր հրաշքով կարողացել են վերապրել այդ աղետները, այլ նրանց, ովքեր պետք է մասնակիցը լինեին այդ աղետի, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն հայտնվել իրադարձությունների բուռն զարգացման կիզակետում: Այս մասին գրում է Rosbalt-ը:
Կրոնում ամեն ինչ պարզ է՝ կա պահապան հրեշտակ, որը թույլ չի տվել նման զարգացում, իսկ մաթեմատիկոսները փորձել են այդ առեղծվածը լուծել վիճակագրական տվյալների միջոցով: Դեռ 1958 թ. ամերիկացի գիտնական Ջեյմս Սթաունթոնը հետազոտել է վերջին 30 տարիների ընթացքում 200 երկաթուղային վթարները: Պարզվել էր, որ այն գնացքները, որոնք վթարի են ենթարկվել, ծանրաբեռնված են եղել ընդամենը 61%-ով: Մնացած բոլոր դեպքերում այդ թիվը կազմել է 76%: Սթաունթոնն այդ ժամանակ այդ 15%-ը վերագրել էր վերին ուժերին:
Ռուսաստանցի մաթեմատիկոսները շարունակել են ամերիկյան գիտնականի գործը և ուսումնասիրել ավիացիայի ոլորտը: Այստեղ էլ է նմանատիպ օրինաչափություն նշմարվել: Այն չվերթներից, որոնք հետագայում վթարի են ենթարկվել, 18%-ով ավելի շատ ուղևորներ են հրաժարվում, քան սովորական դեպքերում:








































